Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսի նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»

Սեպտեմբեր 22,2021 15:36

Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը մեկնել է Իսպանիա։ Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկի մասին։

«Կարող եմ ասել, որ մինչև օրս Իսպանիայի տարբեր գումարման խորհրդարաններում եղած մեծամասնություններն այս հարցում առաջ քաշված որոշումներին կողմ չեն քվեարկել՝ հաշվի առնելով Իսպանիա-Թուրքիա հարաբերությունների արժեքը։ Այս հարցը Հայաստանին, Հայաստանում ապրող հայերին ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը՝ վնասակար կլինի։

Սրանք գործեր են, որոնք փորձում են անել հայկական սփյուռքի հակաթուրքական շրջանակները՝ առանց մտածելու իրենց ժողովրդի ու Հայաստանի մասին… Անհրաժեշտ է խաղաղություն և համագործակցություն»,- մանրամասնել է Շենթոփը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»։ Նա առաջարկել է նման հարցերով զբաղվելու փոխարեն առաջ նայել, որպեսզի տարածաշրջանում ստեղծվի մի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն բարեկամության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930