Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու կոտորեցիք մեր հաղթական բանակի հզոր տղաներին». Խաչիկ Մանուկյան

Սեպտեմբեր 22,2021 15:08

«Իշխանությունները դառնալով անիրատես` կտրում են ժամանակի հետ իրենց կապը, մոլորության մեջ են հայտնվում, թվում է` ճիշտ ուղղորդում են, տիրաբար իշխում են, իրենց ժամանակի տերն են, բայց վաղուց օդի մեջ են հայտնվել, եւ մի թափով քամի կարող է ամեն ինչ փլուզել»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Նա ներկայացրեց որդու` Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հոդվածների նորատիպ ժողովածուն:

«Վաչագանը հորդորում էր խաղաղ ընթացքը օգտագործել, ասում էր` այս խաղաղ ժամանակը մեզ հավերժորեն տրված չէ, պետք է տեր կանգնենք, ստեղծենք, արարենք…Ուղղակիորեն ասում էր` աշխարհին հայտնի է մեր Աքիլլեսյան գարշապարը, դա Արցախն է եւ Սիրիայի խնդիրները լուծելուց հետո շուռ են գալու դեպի մեզ… 2020թ ամռանը ինքը հստակ նշում էր, որ պատերազմը լինելու է, ավերածությունները շատ են լինելու, եւ հաղթելու է չարը… Ինքը զարմանալիորեն ամեն ինչը տեսել էր, որովհետեւ գիտակցում էր ամեն ինչը, ձեւ չէր անում, ինչպես իր համար ձեւ չէր պատերազմի դաշտում լինելը: Ընդ որում` նա որեւէ լուսանկար պատերազմի դաշտից չունեցավ»,-որդու գրառումների մասին նշեց Խաչիկ Մանուկյանը:

«Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է այսօրվա առաջնորդը` քաղցրալեզուն, այստեղից այնտեղ թռվռում` Ռուսաստանի գրկից Թուրքիայի գիրկը, Թուրքիայի գրկից` Ամերիկայի… Այդ անհասկանալի թռվռոցները քաղաքական դաշտում որեւէ լավ բան չեն խոստանում, որովհետեւ հիմնավորապես պետք է կարողանաս հստակ քո ուղին ունենալ եւ քո քայլերը կատարել: Նրա քայլերը կյանքեր արժեցան, որոնք վերադարձնել չի կարող, եւ միայն արյամբ են մաքրվելու… Որքան էլ փորձեն համերգով կոծկել պարտությունը, իրենց Հունաստանի խրախճանքները, սմբակապարը՝ չի ստացվելու…Մեկ գալիս ու հայտարարում են, որ իրենք չեն եղել, մեկ էլ թե` թե ձեր ցավերով ենք ապրում… Մինչդեռ նրանք ընդհանրապես ցավի գիտակցում չունեն, այդ գոյանքների մոտ միայն անասնական հաճույքներն են, որոնցով փորձում են հագուրդ տալ իրենց մարմնին…

Փորձում են արդարանալ, մեկ էլ ասում են` սա մեր անձնական կյանքն է: Ուզում եմ հակադարձել` եթե դա ձեր անձնական կյանքն է եւ թույլ չեք տալիս մարդկանց խառնվել ձեր անձնական կյանքին, թեեւ, եթե պաշտոնյաներ եք, հանրային դեմքեր եք, այդ կյանքը մեզ էլ է առնչվում, ուրեմն դուք ինչո՞ւ խառնվեցիք մեր անձնական կյանքին… «Իմ քայլ»-ականներ, ինչո՞ւ եկաք խառնվեցիք եւ կոտորեցիք մեր հաղթական բանակի հզոր տղաներին…Դուք եք խառնվել մեր անձնական կյանքին, այդ արյունը ձեր պարտության արդյունքում է հոսել, ինչքան էլ փորձեք ճոռոմաբանել, որքան էլ այս կամ այն չկայացած գործիչը փորձի ձեզ գովաբանել, փրկօղակներ նետել ձեր ճահճի մեջ, դուք այլեւս դուրս գալ չեք կարող…

Ունե՞ր նա (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) հնար փրկաքայլական խմբին փրկելու…Այո, եթե ստորագրելուց առաջ պատվով հեռանար այս մոլորակից, եւ մնար պատմության մեջ, որ մորթապաշտ չէր եւ ինքնասպան եղավ՝ չստորագրելով այն խայտառակ ղազագիրը, կապիտուլյացիոն թուղթը, որը նրանն ստիպեցին կամ չստիպեցին, կամ ցույց տվեցին, թե ինչ խայտառակ պատմության մեջ է խցկվել…

Իրականում զինվորը չի պարտվել… Այն հատվածները, որոնք քաջաբար պահել էին մեր տղաները, պատերազմի ավարտից հետո հանձնվեցին այն թշնամուն, որին այսօր փորձում են բարեկամ ներկայացնել»,-ասաց բանաստեղծը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930