Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հիմա քննարկում ենք, թե խոշորացվող Գեղամասարի կենտրոնը որը պետք է լինի»․ Վաչե Տերտերյան

Սեպտեմբեր 22,2021 14:36

«Սոթք համայնքն արդեն իսկ խոշորացված է, հիմա ինչո՞ւ է կրկնակի խոշորացվում»,-ԱԺ-ում այսօր «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին հարցրեց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Դավեյանը։

Փոխնախարարը պատասխանեց, որ Սոթքի (Գեղամասար) խոշորացումն առաջին անգամ այլ տրամաբանության մեջ են դրել․ «Հիմա մասշտաբային խոշորացում ենք անում։ Գեղամասար արդեն իսկ խոշորացված համայնքի կենտրոնը մինչեւ հիմա քննարկում ենք, թե որը պետք է լինի։ Նամակներով ինձ մեղադրում էին, որ համառ չգտնվեցի եւ համաձայնեցի, որ Գեղամասարն առանձին փունջ լինի։ Նմանօրինակ ձեւով խոշորացել է նաեւ Ուրցաձորը։ Պատասխանն այն է, որ որտեղ նպատակահարմար է՝ փորձում ենք մասշտաբային խոշորացում անել։ Գեղամասարի դեպքում նաեւ աշխարհագրական դիրքն ենք հաշվի առել։ Դա համոզիչ փաստարկ է, որ տեղական ինքնակառավարումն ուժեղ պետք է լինի։ Գործնականում համոզվել ենք դրանում»։

Հիշեցնենք, որ առաջիկայում 441 համայնք կընդգրկվի 37 համայնքային փնջերում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930