Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ընթանում են քննարկումներ անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ. կառավարություն

Սեպտեմբեր 22,2021 14:10

«Ազատություն». Հայաստանի և Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով ընթանում են քննարկումներ ռուսական խաղաղապահների մանդատի, վերջիններիս առաքելության, ինչպես նաև «Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ», «Ազատության» հարցմանն ի պատասխան նշում է Հայաստանի կառավարությունը:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ինչի հիման վրա է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտարարել, թե հնգամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում, և թե արդյոք Հայաստանն արդեն իսկ հայտնե՞լ է, որ կողմ է ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգմանը ևս հինգ տարով, կա՞ նման պայմանավորվածություն։

Կառավարությունը, ըստ էության, հստակ պատասխան չի տվել հարցմանը, ավելի քանի տասը օր հետո տված պատասխանում հավելել է միայն. «Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության 2021-202 6թթ. ծրագրում»:

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930