Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում, անշուշտ, կարող ենք Հայաստանից մեկ-երկու բան սովորել ներկայացուցչական ժողովրդավարության մասին. Ջեքի Սփիր

Սեպտեմբեր 22,2021 13:14

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիրի ուղերձը ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ

Ողջույն բոլորին, ես կոնգրեսական Ջեքի Սփիրն եմ և ներկայացնում եմ Կալիֆորնիա նահանգի 14-րդ շրջանը: Որպես Կոնգրեսի հայկական հարցերի երկկուսակցական հանձնախմբի համանախագահ և հպարտ ամերիկահայ, ես միացել եմ իմ գործընկերներին և համայն հայությանը՝ նշելով Հայաստանի անկախության 30-ամյակը

Գրեթե երկու տարի առաջ էր, երբ ես վերջին անգամ այցելեցի Հայաստան, և ես խորապես զգացված էի մեր հայրենիքում հայ ժողովրդի ջերմությունից, տոկունությունից և հյուրընկալությունից: Ինձ հատկապես տպավորեցին այն պայծառ երիտասարդները, որոնց հանդիպեցի, և ովքեր, անկասկած, կգտնեն Հայաստանի հաջորդ էջը:

Նրանք փայլուն, ոգեշնչող և ընդունակ են, և ես նրանցից մեծ բաներ եմ ակնկալում: Պետք է միայն նայել Հայաստանի խորհրդարանին, որտեղ 132 խորհրդարանականներից ավելի քան 1/3 -ը առաջին անգամ պետական պաշտոններ են զբաղեցնում։ Տեսնել երիտասարդ սերնդի աշխատասիրությունը՝ իրենց երկրի բարելավման համար, իսկապես, տպավորիչ է։ Հայերը հասկանում են նաև, որ կանանց հավասարությունն ու նրանց կողմից ներդրումը, բանալին են խաղաղ և բարգավաճ ժողովրդավարության համար: Կանայք կազմում են Հայաստանի խորհրդարանի մոտ 25% -ը, իսկ կին թեկնածուների տոկոսը 2012 թ.-ից աճել է 17% -ով։

Փաստացի, Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է տղամարդկանց և կանանց գենդերային հավասարության երաշխիքը, մի բան, որը Միացյալ Նահանգները դեռ չունի իր սահմանադրությունում վավերացումից մոտ 233 տարի անց:

Մենք Միացյալ Նահանգներում, անշուշտ, կարող ենք Հայաստանից մեկ-երկու բան սովորել ներկայացուցչական ժողովրդավարության մասին: Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն առավել ցայտուն է` հաշվի առնելով դրա առաջացման դժվարությունն ու ցավալի պատմությունը, ինչպես նաև անցյալ տարի Արցախում տեղի ունեցած ողբերգական պատերազմը: Անցյալ աշնանը տեղի ունեցած բռնությունները սարսափելի մարդկային կորուստների պատճառ դարձան և գրեթե 100,000 մարդու տեղահանեցին իրենց տներից:

Ես հպարտ էի, որ այս տարի առաջնորդեցի Ներկայացուցիչների պալատի ջանքերը` ներառելու 50 մլն ԱՄՆ դոլարի հատկացում Հայաստանին մարդասիրական օգնության համար` վերականգնմանն աջակցելու նպատակով և 2 մլն ԱՄՆ դոլար` Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորման համար:

Այդ տարածաշրջանի մարդիկ արժանի են ապրել ու արարել՝ առանց ագրեսիայի և պատերազմի մահացու հետևանքների նկատմամբ վախի: Չնայած այս լուրջ սպառնալիքներին և մարտահրավերներին, հայ ժողովուրդը շարունակում է մեծ քայլեր կատարել ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում: Հայաստանի առաջընթացը, որպես վկայություն իր ժողովրդի և առաջնորդների համար, ովքեր կարեկցանքով և վճռականությամբ առաջնորդել են նրան այս փոխակերպման ճանապարհով:

Շնորհավո՛ր Անկախությանդ օրը Հայաստան, ես նշելու եմ քեզ հետ և անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ նորից կվերադառնամ` մեր հիասքանչ երկրում հրաշալի հյուրընկալությունը զգալու համար:

Վստահ եմ, որ Հայաստանի ապագան պայծառ է, և միասին աշխատելով, մենք կարող ենք ապահովել խաղաղություն և բարգավաճում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար, քանի որ ավելի ենք ամրապնդում մեր անսասան կապը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930