Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում չի շրջանցել արցախյան թեման: Նա, մասնավորապես, կրկնել է Ադրբեջանի՝ այսպես կոչված իր տարածքներն «ազատագրելու» մասին թուրքական հայտնի թեզերը:
«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը իր տարածքների օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։
Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն խաղաղությունը վերականգնելու համար ու որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին: