Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի “House Democracy Partnership” հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։
Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց կոնգրեսականին` ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար:
Դեսպանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորեց Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն