ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և քննարկել Արցախի հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի՝ հատուկ ճեպազրույցների հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Բնականաբար, նրանք քննարկել են Աֆղանստանը, նաև խոսել են Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ