Ինչքա՜ն կեղծ ու սնամեջ խոսքեր հնչեցին երեկ` անկախության 30-ամյակի առիթով: Հայրենիքն իրենց գոյությամբ ու գործունեությամբ վտանգածները մտախոհ դեմքերով ու շինծու տխրությամբ այցելեցին մեր նահատակների գերեզմաններին: Իրենց սեւ կոստյումներով ու գերեզմանների մոտ ծնկաչոք լուսանկարներով փորձեցին սգի ու հայրենասիրական տվայտանքների տեսարաններ բեմադրել:
Նույն պահին, մի քանի մետր նրանցից հեռու, զոհվածի ծնողին էին քաշքշելով բերման ենթարկում ու լռեցնում, քաղաքական գործչի ձեռքերն էին ոլորում, լրագրողներին էին հրահանգում` «մտեք ձեր տեղը», մի լուսանկարեք: Իսկ օդում կախված էր մի ահասարսուռ կանխատեսում, որ մեկ-երկու տարի անց այսքան անկախությանն էլ ենք երանի տալու, եւ ազատ, անկախ Հայաստանի գլխին մի մեծ ու շատ ռեալ վտանգ է կախված:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում