Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավելի քան կես միլիոն մարդ Հայաստանում համոզված է, որ 3-4 տարի հետո ապրելու ենք դրախտային պայմաններում, քանի որ հավատում է Նիկոլի ստերին ու դիտում է YouTube-ի անգրագետ ու տխմար տեսանյութերը. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 22,2021 10:20

Մոտ մեկ ամիս առաջ մի ծանոթի հետ, ով չի փայլում տրամաբանելու եւ սեփական վերլուծություն անելու կարողությամբ, խոսում էինք տարածաշրջանային զարգացումներից։ Օրինակներով ու փաստերով բացատրեցի, թե ինչ է ուզում Թուրքիան, ինչի է ձգտում Ռուսաստանը, ինչու մեզ երբեք ձեռնտու չի եղել ու հիմա էլ ձեռնտու չէ միջանցք տալ Ադրբեջանին։ Թվաց, թե փաստերով հասկացավ։

Օրերս կրկին հանդիպեցինք, ոգեւորված ասում է՝ քո փաստերը բանի պետք չեն, քանի որ ինձ ասել են՝ էդ միջանցքը մեզ խնդիր չի, որովհետեւ շուտով Նախիջեւանը մեզ են տալու, Թուրքիան քանդվելու է, ռուսներին էլ դուրս կքշենք այստեղից, ֆրանսիական զորքը կգա, քանի որ Մակրոնը հայերեն է սովորել, սիրում է Հայաստանը։

Այդ պահին հասկացա, որ մեկ ամիս առաջվա աշխատանքս ջուրն է ընկել, քանի որ կրկին փաստը պարտվել է զգացմունքին։

Միջին վիճակագրական մարդու համար հաճելի է լսել հեքիաթներ, երեւակայել եւ ապրել այդ երեւակայության մեջ, քան թե իրեն նեղություն տալ մտածել ու լուծումներ գտնել։ Դա կյանքի բոլոր ոլորտներում է։ Փաստը եւ վերլուծությունը ջանք են պահանջում, նաեւ կարող է տհաճ ու մտահոգիչ լինել, իսկ զգացմունքը կախված է մարդու ցանկությունից․ կուզենա՞ ինքնախաբեությամբ զբաղվել եւ լինել անգիտությամբ բախտավոր, այդպես էլ կլինի։

Նայեք մեր շուրջը, ավելի քան կես միլիոն մարդ Հայաստանում համոզված է, որ 3-4 տարի հետո մենք ապրելու ենք դրախտային պայմաններում, քանի որ հավատում է Նիկոլի ստերին ու դիտում է YouTube-ի անգրագետ ու տխմար տեսանյութերը «Էրդողանը ծնկի իջավ Նիկոլի առաջ», «Միայն իմանաք, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ 2 տարի հետո» եւ նման հիմար վերնագրերով։

Սա հեշտ է, տալիս է դրական հույզեր, ապագայի մասին տխմար, բայց լավ պատկերացում, եւ հոգ չէ, թե հաջորդ օրը մարդիկ կմոռանան այդ մասին, կարեւորը, որ այսօր աչքաթող արեցին փաստերը՝ ապրելով զգացմունքի աշխարհում։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականի 29-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930