«Ամերիկայի ձայն». Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկարաձգեց իր պաշտոնավարման վեցամյա ժամկետը այն բանից հետո, երբ երկուշաբթի օրն անցկացված արտահերթ ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը պարտություն կրեց:
Թրյուդոն երկուշաբթի օրվա հաղթանակի կապակցությամբ արտասանած ելույթում ասաց, որ կենտրոնանալու է իր երկրում կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու վրա:
«Դուք ձեր ձայնով մեզ հետ եք ուղարկում աշխատանքի՝ տալով համավարակի դեմ պայքարը շարունակելու հստակ մանդատ, հանուն եկող պայծառ օրերի», ասել է Թրյուդոն:
Թրյուդոն, որը 2019 թվականից կառավարում է Համայնքների պալատում փոքրամասնության պայմաններում, որոշեց վաղաժամկետ քվեարկությամբ պահպանել իր դիրքերը եւ պաշտպանել համավարակի դեմ իր կառավարության վարած քաղաքականությունը, որը հիմնված է պատվաստումներին զարկ տալու վրա:
Կարդացեք նաև
Պահպանողական առաջնորդ Էրին Օ՛Թուլն էլ ընտրություններում պարտությունն ընդունելուց հետո արտասանած ելույթում քննադատեց Թրյուդոյին ՝ համավարակի ժամանակ արտահերթ ընտրություններով երկրում «ավելի խորը պառակտում» առաջացնելու համար:
Երկրորդ անգամ փոքրամասնական կառավարությունը նշանակում է, որ օրենքներ ընդունելու համար Թրյուդոյի լիբերալները ստիպված են լինելու կրկին ապավինել ընդդիմադիր կուսակցություններին, օրինակ ՝ ձախակողմյան Նոր Դեմոկրատական կուսակցությանը:
Կանադայի ընտրական հանձնաժողովը փոստային եղանակով մոտ 800,000 քվեաթերթիկների հաշվարկը կսկսի չորեքշաբթի օրվանից: