Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե մենք հանձնեցինք Արցախը, կնշանակի՝ հանձնել ենք մեր զավակներին». Կարին Տոնոյան

Սեպտեմբեր 21,2021 21:15

«Թեեւ իմ զավակը զոհվեց հոկտեմբերի 5-ին, բայց մինչեւ նոյեմբերի 9-ը ես ձեզ հետ հոգով կռվի էի տալիս, աղոթում էի, որ մեր զավակների զոհողությունն անիմաստ չդարձնեն. հոտը զգում էի արդեն: Բայց մենք թուլ չենք տա, որ նրանց զոհաբերումն անիմաստ դարձնեն, որովհետեւ եթե մենք հանձնեցինք Արցախը, կնշանակի՝ հանձնել ենք մեր զավակներին»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ Արցախի հողը մեր զավակների արյունով հեղված հայրենիք է եւ հայրենիքը սահմաններ չունի:

Հիշեցնենք, Ազատության հրապարակից զոհվածների հարազատները զոհվածների նկարներով, ջահերով ու մոմերով երթով գնացին Եռաբլուր պանթեոն՝  հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին:

Ըստ Կարին Տոնոյանի, այդ հայրենիքը պիտի ապրի եւ անկախ պիտի ապրի ու բոլոր նրանց, ովքեր այսօր խոսում են խաղաղ ապրելու մասին, ինքը հակադարձում է՝ պատվով պետք է ապրել: Կարին Տոնոյանը դիմեց զոհվածների մայրերին՝ հորդորելով պահել Հայաստանի անկախությունը, քանի որ անկախությունը իրենց զավակների մահվան իմաստն է, հետեւաբար, պատրաստ լինել նաեւ անկախության համար կյանք տալ:

Երթի մասնակիցները նախ այցելեցին Եռաբլուրում ամփոփված Անդրանիկի, Մոնթեի, Վազգեն Սարգսյանի եւ այլ հերոսների շիրիմներին՝ խոստում տալով, որ իրենց արյամբ կերտված հաղթանակը մեկ օր անպայման վերադարձնելու ենք, ապա այցելեցին իրենց զավակների շիրիմներին՝ խոստանալով, որ մի օր Եռաբլուրում տոնակատարություն են կազմակերպելու մեր իրական անկախության եւ իրենցից գողացված հաղթանակի վերադարձի համար: Կարին Տոնոյանը ներելու, միասնական լինելու եւ համերաշխ ապրելու կոչ արեց բոլորին, անգամ նրանց, ովքեր այսօր իրենց չեն հասկանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930