«Որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել «Կյանքի պուրակը»՝ կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն»,-Հանրապետության հրապարակում այսօր ՀՀ անկախության երեսուն ամյակի տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց․ «Պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված կյանքը խորհրդանշող։ Դա չի լինելու հուշակոթող, այլ կենաց պուրակ, որտեղ խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, ճեմելու են մեծահասակները։ Այդ պուրակը լինելու է նրա մասին, որ այդ բոլոր մարդիկ ՀՀ-ի եւ Արցախի ապրելու համար են զոհվել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ