Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ է՝ չստացված այդ համերգը, միջոցառումն անելու է, և հետո վերջում կվերլուծենք, թե ոնց է անելու». Արագած Ախոյանը՝ Անկախության 30-ամյակի համերգի մասին

Սեպտեմբեր 21,2021 20:03

«Մենք ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել այսօրվա իշխանությունների դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը:

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են տասնյակ քաղաքացիներ: Անցկացվում է հանրահավաք: Մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում Հանրապետության հրապարակում ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգի կազմակերպման հարցում:

Արագած Ախոյանը տեղեկացրեց՝ ծրագրեր կան նաև երթով գնալ դեպի Եռաբլուր: Նա մանրամասնեց. «Մենք դեմ ենք իշխանության կազմակերպած այս գունավոր, գունագեղ, չգիտեմ՝ ինչպես ասեմ, միջոցառմանը: Մենք, իհարկե, կողմ ենք, որ Անկախության տոնը նշվի, բայց այս իրավիճակում, կարծում եմ, այլ ձևաչափ պիտի ընտրվեր: Իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ ենք և պայքարելու ենք, որպեսզի նրանք հեռանան իշխանությունից: Սա իմ անձնական կարծիքն է, ոչ մեկի անունից չեմ ասում: Այսօրվա իշխանություններն ի վիճակի չեն այս ճգնաժամից դուրս գալ»:

Ըստ Արագած Ախոյանի՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը չլուծեցին, ոչ մի հարց չկարգավորվեց: Նա շարունակեց. «Տեսնում ենք՝ օր օրի ոնց են մեր հայրենիքը կտրտում,կամաց-կամաց հանձնում թշնամուն, տեսնում ենք՝ ինչ է կատարվում սահմաններին: Տեսնում ենք այսօր առավոտյան ծեծի ենթարկված մեր սահմանապահ զինվորին: Այս ամենն ուղղակի որպես մարդ, ՀՀ քաղաքացի և որպես հայ ես չեմ կարողանում ընդունել և մարսել»:

Նա շեշտեց՝ իրենց միակ պահանջը ներկայիս իշխանության հեռացումն է: Ու պարզաբանեց. «Այս գույնզգույն, օտար գործակալներով անհնար է ՀՀ-ն որևէ հաջողություն գրանցի: Այսօր լուրջ փոփոխություններ են պետք, լուրջ գործողություններ պետք է արվեն, որ մենք դիմակայենք տարածաշրջանում թուրք-ադրբեջանական և մնացած թշնամական պետությունների մարտահրավերներին: Այս իշխանությունն ի վիճակի չէ դա անել»:

Հարցրին՝ հնարավո՞ր է երթով շարժվեն նաև Հանրապետության հրապարակ, Արագած Ախոյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև մենք այսօր ոչ մի բախում չենք ուզում, մենք տեսնում ենք, թե ոնց է մեր կապիտուլյանտ վարչապետն իրեն շրջապատել ոստիկանական ուժերով: Դրա կարիքը չեմ տեսնում: Մեկ է՝ չստացված այդ համերգը, միջոցառումն անելու է, և հետո վերջում կվերլուծենք, թե ոնց է անելու: Ուղղակի փորձից մի քանի դրվագ տեսա, որտեղ մի կերպար պարում էր: Թե սատանայական պար էր, թե ինչ էր, ինչ էր արտահայտում, դա էլ չհասկացանք: Թող գնան. իրենց զոռով կամ փողով բերած մասսան ապահովել են: Մենք այնտեղ անելիք չունենք այսօր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930