Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե այդ խաղաղությունը մեզ պետք է, որպես ողորմություն նետեն, թող Փաշինյանը վերցնի այն եւ հեռանա մեր երկրից». Կարին Տոնոյան

Սեպտեմբեր 21,2021 19:33

«Ծնկած խաղաղություն ուզո՞ւմ եք, խնդրելով խաղաղություն ուզո՞ւմ եք, եթե այդ խաղաղությունը մեզ պետք է, որպես ողորմություն նետեն, թող Փաշինյանը վերցնի այդ խաղաղությունը եւ հեռանա մեր երկրից: Մենք չենք վերցնելու այդ խաղաղությունը»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը՝ հակադարձելով տարածաշրջան խաղաղություն բերելու Նիկոլ Փաշինյանի օրակարգին: Ըստ Կարին Տոնոյանի, եթե անգամ իշխանությունն իր լծակներով պարտադրելու է այդ խաղաղությունը, ապա պարտիզանական պայքար կմղենք, իսկ պարտիզաններն ամենահզոր ուժն են եւ մի օր անպայման հասնում են հաղթանակի:

Կարին Տոնոյանի համար զարմանալի չէ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հանդիպելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը համընկել է այս տոնի տրամադրության հետ: Կարին Տոնոյանի գնահատմամբ, այս իշխանության ձեռագիրն է՝ հասարակությանն ինչ-որ բանով զբաղեցնել եւ գաղտագողի ինչ-որ համաձայնագրեր ստորագրել: Նա համոզված է, որ վարագույրների ետեւում շատ վատ բաներ են կատարվում եւ բնավ պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքի մասին Էրդողանը բարձրաձայնեց Բաթումիում, քանի որ այդ քաղաքը մեզ համար ճակատագրական նշանակություն է ունեցել: Նա հիշեցրեց Սարդարապատի հաղթանակն ու Բաթումում պարտադրված-կնքված պարտության պայմանագիրը: Ինչեւէ, ըստ Կարին Տոնոյանի, շատ վատ բաների պետք է սպասենք եւ եթե 2018-ին սթափ լինեինք, երբ հայոց պատմության եւ հայ գրականության դասաժամերն էին կրճատվում, այսօր այլ իրավիճակում կլինեինք:

«Եթե անգամ մենակ մնամ, վատ չեմ զգա: Զավակիս նկարը գրկած՝ կգնամ Եռաբլուր եւ զավակիս կասեմ, որ մենք մենակ ենք մեր կռվում, բայց երբեք չեմ ծնկի»,- ասաց նա:

Ազատության հրապարակից զոհվածների հարազատները երթով շարժվեցին Եռաբլուր պանթեոն՝ ջահերով ու մոմերով,  հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930