Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան աշխարհ, կրկին դառնալու ես պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Սեպտեմբեր 21,2021 17:47

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ…

Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս Իմ ՀԱՅԱՍՏԱՆ, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված Իմ ՏՈՒՆ ու ԲՆՕՐՐԱՆ:

1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱԶԳ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ վկան մեր ԱՆՄԱՀՆԵՐԸ, վկան մեր տկարացած, բայց չմեռած ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ:

Տեր իմ և Աստված իմ առաջնորդիր մեզ Քո խոստումի համաձայն՝ Ավետյաց Երկրի Տեսիլքով:

Իմ Հայասատան աշխարհ, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ` «Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ Այլևս չես կոչվելու ԼՔՅԱԼ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու ԱՎԵՐԱԿ։ Քեզ պիտի կոչեն՝ ԻՄ ԿԱՄՔԸ, իսկ քո երկիրը՝ ՇԵՆ բնակություն, որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի» (Ես. 62:3-5)։

Երանի՜ արժանի լինենք Քեզ, Իմ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԱՐՑԱԽ… Եվ այս աշխարհից մեկնելու ժամին երջանկացած գնանք և ոչ` նզովված..

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ…

ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ…

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930