Այսօր ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ հարգանքի տուրք և պատվոգրերի հանձնման արարողություն է իրականացվել Դիլիջանի զոհերի հուշարձանի մոտ և Դիլիջանում տեղակայված զորամասում:
Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի խորհրդական Նոնա Գրիգորյանը նշեց, որ պատվոգրեր են հանձնվել Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից 63 զինծառայողների․
Կարդացեք նաև
«20 զինծառայողի պատվոգրեր հանձնեց զորամասի հրամանատարական կազմը: Արարողության ընթացքում տեղի ունեցավ նաև ռազմական շքերթ:
Պատվոգրերի հանձնման արարողությունից հետո Դիլիջան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը զորամասի հրամանատարական կազմի հետ միասին այցելել են նաև Դիլիջանում տեղակայված զորամաս, որտեղ իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցեցին զորամասի զինծառայողների կառուցած հուշաքար մոտ, որը նվիրված է Արցախյան 44 օրյա պատերազմում զոհված զորամասի զինծառայակիցների հիշատակին»:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ