Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Անկախությունը նշանակում է պատասխանատվություն երկրի ապագայի հանդեպ, առաջին հերթին պետությունը ի շահ ազգային բարօրության կառավարելու ունակ ղեկավարներ ընտրելու կարողություն. Լևոն Զուրաբյան

Սեպտեմբեր 21,2021 17:03

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Դառը տոնը

Ջերմորեն շնորհավորելով համաքաղաքացիներիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ, չեմ կարող դառնությամբ չնշել հետեւյալը։

Երեսուն տարի առաջ անկախության հանրաքվեին մասնակցելով, անգամ ամենամեծ մղձավանջում չէինք կարողանա երեւակայել, որ երեսուն տարի հետո մենք կունենանք մի խորհրդարան, որում ընդգրկված կլինեն բացառապես այն քաղաքական ուժերը, որոնք կործանարար հարվածներ են հասցրել մեր անկախությանն ու ինքնիշխանությանը։

Պետությունն ու հայրենասիրությունը սեփական ժողովրդին թալանելու գործիք դարձրած ավազակները եւ ինքնասիրահարված, տգետ եւ պոռոտախոս պոպուլիստ հիմարները փոխարինեցին իննսունականների նվիրյալներին եւ գլորեցին մեր անկախությունն ու հաղթանակները դեպի անդունդ, ընդ որում՝ ընդունում եմ, որ ամբոխավար հիմարների իշխանության գալը հենց ավազակների անխիղճ կեղեքման հետեւանքն էր եւ է։

Բայց կյանքը շարունակվում է, մեր պետությունը, այնուամենայնիվ, պահպանում է իր իրավական անկախությունը, որը նվաճվել է երեսուն տարի առաջ, եւ մեր բոլորիս պարտքն է տեր կանգնել մեր անկախ պետությանը եւ անել ամեն բան, որ անկախության տոնակատարությունը նորից լցվի ոգևորությամբ եւ քաղցրությամբ։

Դրա համար մենք պետք է հասկանանք այս երեսուն տարվա ամենակարեւոր պատմական դասը։ Անկախությունը նշանակում է համընդհանուր պատասխանատվություն մեր երկրի ապագայի հանդեպ, առաջին հերթին պետությունը ի շահ ազգային բարօրության կառավարելու ունակ ղեկավարներ ընտրելու կարողություն։ Այնքան ժամանակ, քանի դեռ մեր ազգը չի տիրապետելու այս արվեստին, անկախության քաղցրությունը չենք վայելելու։ Բայց ես հույս ունեմ, որ ազգային հասունության երջանիկ այդ օրը առջեւում է։

Իսկ նրանց համար, ովքեր համարում են, որ անկախությունը չի նվաճվել, այլ ուղղակի ընկել է մեր գլխներին, կցում եմ նաեւ երկու տարի առաջ անկախության տոնի կապակցությամբ արված գրառումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930