Վարչապետին Անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ղազախստանի, Բելառուսի նախագահները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետը
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Բոլոր ղազախստանցիների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 30 -ամյակի կապակցությամբ:
Ինքնիշխանության ձեռքբերման օրվանից անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, վայելում է արժանի հեղինակություն միջազգային ասպարեզում:
Կարդացեք նաև
Այսօր Ձեր ղեկավարությամբ երկիրն իրականացնում է կարևոր բարեփոխումներ, որոնք ուղղված են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտների արդիականացմանը, պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի միասնության ամրապնդմանը:
Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման գործում: Համոզված եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը կշարունակի նպաստել ղազախահայկական փոխգործակցության զարգացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Այս նշանակալից օրը, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Մինսկի և Երևանի միջև բազմամյա արգասաբեր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու փոխադարձ ձգտումով:
Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը` այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համարժեք հաջող փոխգործակցության նոր օրինակներով:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, բարեկեցություն և նպատակների իրագործում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Պարոն վարչապետ,
Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը:
Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք:
Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ