Այսօր առավոտյան, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Եռաբլուր, իր որդու շիրիմին այցելության էր եկել նաեւ Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գեւորգյանի հայրը՝ Ռոման Գեւորգյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հանդիպե՞լ է վարչապետին, ի՞նչ են խոսել: Նա պատասխանեց. «Չէ, չեմ հանդիպել, չեմ տեսել: Ասացին՝ եկել է, բայց ես նման մարդ, նման ղեկավար չեմ ճանաչում, որ մտնի Եռաբլուր ու մեր հերոսներին չգան խունկ ծխեն, իրենց ծաղիկները հլը իրանց մնա, իրենց ամեն ինչն էլ իրանց մնա: Չգա՞ն հերոսների շիրիմին խունկ ծխեն: Այսինքն, ձեւական գան, մեկ-երկու տեղ գնան ֆռան գնա՞ն: Ավելի լավ է՝ չգային, քան թե եկել էին: Այսօր ամեն մի երեխու արյան համար իրե՛նք են պատասխանատու: Դու ղեկավար մարդ ես, եկել ես Եռաբլուր, որ պտի գաս գողեգող գնաս, ի՞նչ իմաստ ունի քո գալը: Ավելի լավ էր չգար»:
Հարցրեցինք՝ եթե հանդիպեինք, ասելիք ունեի՞ք Փաշինյանին՝ զինվորի հայրը պատասխանեց, որ 3 հարց ունի նրան տալու, առայժմ շատ բան չի հանրայնացնի, քանի որ սպասում է նրա հետ հանդիպմանը. «Իմ 3 հարցի պատասխանը ինքը պիտի տա ինձ: Ու պատասխանը տալուց պիտի սաղ աշխարհը իմանա: Այսօր ասում են՝ Փաշինյանի անունից եկել են երեխուս գերեզմանի քարը հանել են այստեղից, տարել են: Սա սրբավայր է: Եթե այսօր իր անունից քար են հանում, ինքը հրաման է տվել, որ քար հանեն, դա սրբապղծություն է: Նման մարդիկ պիտի սրբապիղծ լինեն, որ մտնեն Եռաբլուր, ո՞վ է հրաման տվել: Ով հրաման է տվել՝ նա սրբապիղծ է: Ես պիտի իր հետ հանդիպեմ ու այս հարցի պատասխանը ստանամ»:
Կարդացեք նաև
Իսկ թե Ռոման Գեւորգյանի որդու շիրմաքարի հետ կապված ինչու են նրան տարել ազգային անվտանգություն, ինչ խոստումներ են տվել՝ հաջորդիվ:
Հիշեցենք, որ Ռոման Գեւորգյանը Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած աղմկահարույց այցի ժամանակ, երբ նրան թույլ չէին տալիս շիրիմներին մոտենալ, սատարում էր նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ