«Անկախությունն առանց զոհողությունների, առանց զոհաբերությունների, հայրենիքի համար տրված կյանքերի չի լինում»,-այսօր ասաց անկախության տոնի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով. «Այս իրավիճակում, երբ այս իշխանության ապիկար կամ ծրագրած քաղաքականության պատճառով մեր անկախությունը բավական զիջել ենք, մեր ինքիշխանությունը նվազեցրել ենք, ողբերգական կորուստներ ենք ունեցել, կարծում եմ՝ անկախությունը նշելու միակ տեղն այս բարձունքն է՝ Եռաբլուրն է, որպեսզի հարգենք այն մարդկանց հիշատակը, ովքեր ստեղծել են անկախ հայրենիք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ