Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Իշխող ուժը, գրեթե սեւացնելով, հրեշայնացնելով անցյալը՝ այսօր զոհասեղանին է մոտեցրել մեր անկախության ապագան». Լիլիթ Գալստյան

Սեպտեմբեր 21,2021 15:42

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր՝ Անկախության տոնին, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել էին Եռաբլուր:

Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն ասաց, որ դեռ երեկվանից եւ այսօր լուսաբացից մտածում է, որ երբեք այսքան ծանր ապրումներով չի դիմավորել Անկախության օրը: Նա հիշեց 1991 թվականը, ինչպես էր հայ ժողովուրդը միահամուռ «այո» ասում անկախության ինքնորոշմանը՝ գիտակցելով, թե ինչ ծանր ապրումների, զոհողությունների ու նվիրումների ճանապարհ է դա. «Մենք համոզված մտանք այդ ճանապարհը եւ այսօր նաեւ Եռաբլուրի այս նահատակների գիտակցված զոհաբերությամբ նվաճեցինք այս անկախությունը: Բացառիկ տոն՝ ցանկացած ժողովրդի համար, ազգի կազմակերպման բացառիկ ձեւն ընտրեցինք՝ անկախ պետականությունը: Ցավոք, այս երեք տարիներին իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն նվաստացրեց մեր հաղթանակները, մեր անցյալը: Իր վարած ապիկար քաղաքականության արդյունքում գրեթե սեւացնելով, հրեշայնացնելով անցյալը՝ այսօր զոհասեղանին է մոտեցրել մեր անկախության ապագան: Մեր կորուստներն անտանելի են, երկիրը ծանր պայմաների մեջ է հայտնվել: Մենք այսօր կասկածի տակ ենք դնում մեր պետականությունը, նրա ապագան: ՔՊ-ն ոչ միայն սեւացրեց անցյալը, անորոշ ներկայի մեջ ենք ապրում մենք եւ ունենք նույնքան վտանգված ապագա: Պետությունը կազմաքանդման մի ընթացք է ապրում: Այս ծանր ապրումներով ենք այստեղ՝ Եռաբլուրում՝ իմաստավորելու նրանց գիտակցված զոհաբերությունը՝ հանուն պետականության»:

Լիլիթ Գալստյանը հույս հայտնեց, որ հայ ժողովրդի կենսունակ ու գիտակից մի հատված իր մեջ համոզումի, ոգու ուժ կգտի՝ արժեւորելու մեր անկախությունը, ձեռքբերումները, մեր նահատակներին, որ հանգչում են Եռաբլուրում ու կկարողանանք մեր կոտրված մեջքը ուղղել, շարունակել առաջ գնալ. «Ես հավատում եմ իմ պետականության ապագային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930