«Ցինիզմը սահման չունի․ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է անկախության տոնը գունագեղ միջոցառմամբ նշել, դա փաստում է այն մասին, որ նա չունի պատասխանատվության զգացում եւ երբեք չի էլ ունեցել»։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Նա կարծում է, թե այս ամենն իրեն ներվելու է։ Չի ներվելու։ Նա կանգնելու է դատարանի առաջ եւ օրենքի ողջ խստությամբ պատասխան է տալու իր բոլոր արածների համար։ Այսքան չարագործությունները, անդառնալի վնասներն այսօր արդեն շատերի համար են ակնհայտ»,-նշեց Գագիկ Մինասյանը։
Նա կարծում է, որ հասարակությունն այսօր «հիվանդ» է, տեղեկացված չէ․ «Անկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք, եւ հիվանդության պատճառն այսօրվա իշխանություններն են»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ