Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բավարարել է Լևոն Բարսեղյանի բողոքն ընդդեմ Հայաստանի

Սեպտեմբեր 21,2021 14:29

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ Հայաստանի:

Բարսեղյանը ՄԻԵԴ էր դիմել բողոքով, որ 2008թ. մարտի 2-ին՝ հայտարարված արտակարգ դրության հաջորդ օրը, ոստիկանությունն իրեն թույլ չի տվել քաղաքական ցույց անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում: Հայցվորը, հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վրա (հավաքների ազատություն), պնդում էր, որ ցույց անցկացնելու արգելքը հիմնավորված չի եղել, քանի որ Գյումրիում չի եղել բռնություն կամ անկառավարելի իրավիճակ:

Այսպիսով, դատարանը որոշել է, որ իսկապես տեղի է ունեցել Հոդված 11-ի խախտում և պարտավորեցրել Հայաստանի կառավարությանը Լևոն Բարսեղյանին վճարել 1500 եվրո փոխհատուցում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930