Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բավարարել է «Հայկական ժամանակի» բողոքն ընդդեմ Հայաստանի. ՀՀ կառավարությունը «Հայկական ժամանակին» կվճարի 9000 եվրո

Սեպտեմբեր 21,2021 14:20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացնող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բողոքն ընդդեմ Հայաստանի:

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն վիճարկում էր 2008թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը (Հոդված 10՝ խոսքի ազատություն): Բացի այդ, ընկերությունը պնդում էր, որ խախտվել է իր արդար դատավարության իրավունքը (Հոդված 6 § 1), քանի որ իրենց գործը քննած դատարանը «օրենքով սահմանված տրիբունալ չէր»:

Երկու հոդվածներով էլ դատարանը բավարարել է հայցը՝ գտնելով, որ թերթի հրատարակման վրա արգելքը այլ պատճառ չի ունեցել, քան սահմանափակել  կառավարության նկատմամբ քննադատությունը, ինչը հակասում է Կոնվենցիայի խոսքի ազատության իրավունքին:

Բացի այդ, դատարանը գտել է, որ Վարչական դատարանի մերժումը՝ լսել ընկերության՝ իրավահավասարության հարցերով գործը, խախտել է դիմումատուի դատարանների հասանելիության իրավունքը:

Դատարանի որոշմամբ ՀՀ կառավարությունը «Հայկական ժամանակին» կվճարի 9000 եվրո:

Ուշագրավ է, որ 2008թ. «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը այսօր արդեն կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930