Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի շենքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչական ակտի մասին։
Հայտնում եմ ցավակցությունս ոճրագործության անմեղ զոհերի ընտանիքներին և մերձավորներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Ահաբեկչությունը չունի ազգություն, գաղափարախոսություն և կրոն։ Այն ղեկավարվում է անօգնական մարդկանց ոչնչացնելու հանցավոր մոլուցքով։ Ցավոք, Արցախը քանիցս բախվել և բախվում է նմանատիպ հակամարդկային, հանցավոր գործողությունների, որոնք կազմակերպվում են իրենց էությամբ ահաբեկչական մի շարք պետությունների կողմից։
Ուստի Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու հակաահաբեկչական պայքարին, համոզված լինելով, որ միայն գիտակից և առողջ ուժերի համախմբված գործողությունները կարող են վերջ դնել համաշխարհային չարիքին՝ միջազգային ահաբեկչությանը։
Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ