Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք Վազգեն Սարգսյանին են քննադատում խորհրդարանում: Այսօր Եռաբլուրում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ճշտեց՝ ո՞ւմ նկատի ունեք:
Խոսքը իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մասին էր, որը ԱԺ-ում դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասել էր․ «Հեղաշրջում արեց Վազգեն Սարգսյանը․ես պետք է չտարբերեմ։ Վազգեն Սարգսյանը, հոգին լուսավորի, բայց ինքը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ։ Ուժային համակարգն ի՞նչ գործ ունի՝ կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ ա նա…..»։
Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի կամ չգիտեմ ինչ անի: Մարդ պիտի մի հատ իր անցած ճանապարհը՝ Արցախի ազատամարտիկից մինչեւ այսօր մի հատ հետահայաց գցի, իր անցած գործին մեր պետության, անկախ պետականության համար, նորագույն մեր պատմության մեջ՝ նոր Վազգեն Սարգսյան ասի: Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որ կարողացավ ազատագրել 8000 քկմ տարածք, ոչ միայն ինքը, այլ՝ ազգովի: 90-ականներին տարբեր ջոկատներ էին, տարբեր աշխարհայացք, տարբեր շահեր ու հետաքրքրություններ ունեցող մարդիկ: Վազգենը կարողացավ համախմբել ու կարողացանք ազատագրել Արցախը: Բուֆերային գոտին ստեղծվել էր՝ Արցախի անվտանգության համար: Վազգեն Սարգսյանին նման կարգի մարդիկ շատ փոքր են, որ քննադատեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի