Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահությամբ ենք նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային». ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Սերջիո Մատարելլան, Վիետնամի արտգործնախարարը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

Սեպտեմբեր 21,2021 13:49

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնոհավորական ուղերձներ են հղել նաև Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

«Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային»,- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

Ուղերձում ասվում է. «Երևանն ու Հռոմը միավորված են հազարամյա և բեղմնավոր փոխհարաբերությունների ավանդույթում արմատավորված անկեղծ բարեկամությամբ: Հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բնական համակրանքը շարունակում են զարգացնել գերազանց մակարդակի վրա գտնվող երկկողմ հարաբերությունները, որոնք առավել ամրապնդման հնարավորություն կգտնեն Ձեր շատ սպասված պետական այցում:

Այս ամուր հիմքերի վրա Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝ հույս ունենալով, որ Երևանի և Եվրամիության միջև երկխոսությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ կբացի Ձեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար:

Ձեզ եմ հղում, պարոն նախագահ, անձնական բարօրության իմ ջերմագույն բարեմաղթանքները, իսկ բարեկամ հայ ժողովրդին շնորհավորում եմ այսօրվա հանդիսավոր տոնակատարության առթիվ»:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարի շնորհավորական նամակը

Ցանկանում եմ հղել անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Վիետնամի և Հայաստանի միջև առկա բազմակողմանի փոխհարաբերությունները մշտապես պահպանվել և ընդլայնվել են անցած տարիների ընթացքում՝ երկու երկրների ժողովուրդների սպասումները բավարարելու համար:

Մենք գոհունակությամբ ենք նշում երկու երկրների հարաբերություններում գրանցված մեր ընդհանուր ձեռքբերումների գործում՝ մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ունեցած արդյունավետ ներդրումը։

Վիետնամի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամ է սերտորեն համագործակցել Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ Վիետնամ-Հայաստան հարաբերություններում էական արդյունքների հասնելու համար:

Ես խորապես համոզված եմ, որ Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը, ինչպես նաև մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունն կամրապնդվի և կզարգանա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ, ինչը համահունչ է ժողովուրդների շահերին՝ նպաստելով խաղաղությանը և կայունությանը տարածաշրջաններում և աշխարհում:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը։

ԲՈՒԻ ԹԱՆ ՍՈՆ
ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղարի շնորհավորական ուղերձը

Ձերդ Գերազանցություն, հարգելի պրն. նախարար,

Ինձ համար առանձնահատուկ հաճույք է Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության (ՄՄՔ) գործընկերների և անձամբ իմ անունից Ձերդ գերազանցությանը հղել ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ՝ Ձեր երկրի հետագա առաջընթացի և իր բոլոր քաղաքացիների բարեկեցության համար։

Մենք բարձր ենք գնահատում ժողովրդավարության և կայուն տնտեսական զարգացման Հայաստանի հանձնառությունը, ինչպես նաև Հայաստանի արժեքավոր ներդրումը ՍԾՏՀ նպատակների և խնդիրների իրականացման գործում:

Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ ՍԾՏՀԿ ՄՄՔ-ն փափագում է առավել խորացնել իր սերտ համագործակցությունը Ձեզ և Արտաքին գործերի նախարարության Ձեր թիմի հետ։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս հավաստիքը։

Դեսպան Լազար Կոմանեսկու
Գլխավոր քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930