Հայաստանի Հանրապետության անկախությունը պայքարով ու նվիրումով նվաճված հասցե է, որով հայ ազգի տունն անշփոթելի է դառնում աշխարհի մեծության մեջ:
Այստեղ հայ ազգը գրում, նկարում, նվագում, կառուցում է այն մշակույթը, որը մեր ինքնության նյութն է։ Մեր մշակույթը հարյուրամյակներ ի վեր ստիպված է եղել իր տեղը գտնել այլ մշակույթների ստվերում, և միայն Հայաստանի անկախության լույսի ներքո կարողացավ աշխարհին երևալ իր ամենաինքնուրույն կերպարով։
Մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով, և յուրաքանչյուրիս գործն իր հերթին իմաստավորվում է անկախության գիտակցումով։ Մեր գործը մենք պատվախնդրորեն կատարում ենք երաժշտության լեզվով և աշխարհի համար այդպես թարգմանում մեր ինքնությունը։ Սա մեր անվերջ պարտքն ու երախտիքն է հայրենիքի անկախության համար վճարած թանկ գնի դիմաց։ Այդ պարտքը յուրաքանչյուրը կրում է իր ձևով։
Աստված օրհնի Հայաստանը:
Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախությունը։
Կարդացեք նաև
Սերգեյ ՍՄԲԱՏՅԱՆ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր