Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայից հայտարարությունների տոնը, բովանդակությունը լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ». Արսենյանը՝ Թուրքիայի հետ խաղաղության օրակարգի մասին

Սեպտեմբեր 21,2021 12:40

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ ՀՀ կառավարության ծրագրում հստակ նշված է, որ Հայաստանն իր օրակարգ է մտցնում խաղաղության հարցը, խաղաղության հարցի քննարկման ընդդիմախոսները մեր հարեւաններն են, որոնց հետ ունենք թշնամական հարաբերություններ. «ՀՀ անվտանգության միջավայրը ավելի կայուն ու հասկանալի դարձնելու համար բնականաբար պետք է քննարկել խնդիրը այն սուբյեկտների հետ, ումից այդ վտանգը կա: Մեր խաղաղության օրակարգի անցկացումը չենք քննարկելու Եթովպիայի կամ Հարավային Կորեայի հետ, պետք է անցկացենք մեր հարեւանների, այդ երկրների ղեկավարների հետ: Այն պահին, երբ կսկսենք քննարկել մեր հարաբերությունների կարգավորման խնդիրները Թուրքիայի հետ, բնականաբար պետք է դա անենք այն պաշտոնյայի հետ, որն ունի այդ իրավասությունը: Հանդիսանում է դա Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ կքննարկենք նրա հետ»,- Արսենյանը այսպես բացատրեց Էրդողանի հայտարարությունը, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հայտնել է, որ ուզում է հանդիպել իր հետ:

Հարցին՝ Թուրքիայի կողմից դրական ազդակները որո՞նք են, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կառավարության նիստում՝ Արսենյանը պատասխանեց. «Դրական ազդակների վերաբերյալ դուք կարող եք հետեւել թուրքական պետական իշխանության ղեկավարների կողմից արված հայտարարություններին: Հայտարարությունների տոնը, բովանդակությունը լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ»: Արսենյանը հորդորեց հիշել, թե մեկ տարի առաջ Թուրքիայի ԳՇ պետը օգոստոսի կեսերին ինչ հայտարարություններ էր անում, հիմա՝ այլ է. «Փոխվել է բովանդակությունը, խոսում են այլ բանի մասին»:

Երբ Անկախության օրը լրագրողները իշխանական պատգամավորին հարցրեցին՝ Հայաստանը անկա՞խ պետություն է, Արսենյանը դա լրագրողական հնարք որակեց՝ վստահեցնելով, որ Հայաստանն անկախ է, ինքնիշխան է, միջազգային սուբյեկտ է, ՄԱԿ-ի անդամ է: Դիտարկմանը, որ ինքնիշխան երկրի սահմանները պաշտպանում են ռուսները՝ Արսենյանն արձագանքեց. «ՀՀ պետական սահմանի մի մասը պահպանում են ռուսները, անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք մեր ռազմական համագործակցության ֆորմատը մեծացնել, ավելի շատ պահպանել: Դրանից որեւէ բան…Մենք ունենք Հայաստանի հանրապետության 30-ամյա պատմություն, մենք ունենք մեր անցած ճանապարհը, այդ ճանապարհը լի է հաջողություններով ու անհաջողություններով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930