Ադրբեջանը պատրաստվում է Միջազգային դատարան բողոք ներկայացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր բաժնետեր գերմանական «Քրոնիմետ» ընկերության դեմ՝ Ողջի գետում բնապահպանական աղետ առաջացնելու համար: Այդ մասին Ադրբեջանում անցկացված «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակը Արևելյան Զանգեզուրում և Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջաններում» թեմայով քննարկմանն ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կառավարման նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառավարվում է գերմանական ընկերության կողմից: Այդ կոմբինատի աշխատանքը բնապահպանական աղետ է առաջ բերել Օխչուչայ (նկատի ունի Ողջի-խմբ.) գետում»,- ասել է Շաֆիևը:
Նրա խոսքով՝ Եվրոպայում հատուկ ուշադրություն են դարձնում կորպորատիվ պատասխանատվությանը, և ինքն էլ Գերմանիայում աշխատելու տարիներին ականատես է եղել դրան:
«Ադրբեջանի գալով այլ վարք է դրսևորվում: Ադրբեջանն առաջիկայում Միջազգային դատարանում հայց կներկայացնի գերմանական այդ ընկերության դեմ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ