Նախիջևանում սկսվել են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2021» մարտական կրակով զորավարժությունները, որոնց մասնակցում են մոտոհրաձգային, հատուկ նշանակության ստորաբաժանումները, երկու երկրների հրամանատարական և այլ տեսակի զորքեր: Զորավարժությունն անցկացվում է համաձայն թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին պայմանագրի:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, զորավարժությունների ժամանակ տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման ավանդական գործողություն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ