Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Որոշները կասեն, որ մենք ամերիկաներից չպետք է հրամաններ տանք, բայց մենք իրավունք ունենք կիսելու ընդհանուր ցավը»․ Գլենդելի հայեր

Սեպտեմբեր 21,2021 11:55

«Ցավով տեղեկացանք այդ տոնակատարության մասշտաբների մասին, իսկ դրա բնորոշումները համարում ենք անընդունելի։ Կարծիք կա, որ թշնամին չպետք է ուրախանա մեր անվերջ սգից, եւ դրա համար պետք է լինի այդ միջոցառումը։ Այո, չկա սգի համար հստակ կանոն, որով կորոշվի դրա սկիզբն ու վերջը, բայց կան քրիստոնեական արժեքներ, որոնց կրողն ենք մենք, ինչն ակնկալում ենք հայրենիքից եւ հայրենակիցներից»,-Գլենդելում ՀՀ հյուպատոսության առաջ այս գիշեր ՀՀ անկախության «գունագեղ տոնակատարության» դեմ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ հայտարարեցին տեղի հայերը։

«Այո, մարդիկ պետք է շարունակեն ապրել, սակայն այն, ինչ թույլատրելի է անհատին, միշտ չէ, որ թույլատրելի է պետությանը։ Պետությունը պետք է հաշվի առնի բոլորի կարծիքները։ Կլինեն նրանք, ովքեր կասեն՝ «դուք ձեր ամերիկաներում ի՞նչ իրավունքով եք ասում, թե մենք ինչ անենք»․․․այո, մենք չենք կարող հրամայել։ Բայց իրավունք ունենք կիսելու ընդհանուր ցավը եւ հայրենակիցներից հարգանք ակնկալելու պատերազմից տուժածների հանդեպ»,-նշեցին նրանք։

Գլենդելի հայերը գտնում են՝ տոնակատարությամբ չէ, որ պետք է անկախության մասին փաստել, այլ միաբանությամբ։ Ըստ նրանց՝ միջոցառման ձեւաչափը պետք է վերանայել, իսկ տրամադրված գումարը հատկացնել վիրավորների բուժմանը։

Բողոքի ցույցի մասնակիցները մի քանի տասնյակ էին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից 2018 թվականին հրաժարական ներկայացրած Գեւորգ Աճեմյանը շեշտեց՝ քանի չեն շատացել, քանի յուրաքանչյուրը չի գիտակցել իր ֆիզիկական ներկայության կարեւորությունը, արդյունքի չեն հասնելու․ «Մեր խումբը պատասխանատու է լինելու հայության միավորման համար, ինչն այստեղի հյուպատոսությանը կստիպի կատարել հայանպաստ քայլեր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930