Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահներ Արթուր Թովմասյանի, Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածների շիրիմներին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ