Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Հենց պարտությունից հետո հայրենիքը պետք է է՛լ ավելի սիրելի դառնա. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյան. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 21,2021 10:48

Ամեն մի սերնդի հնարավորություն է ընձեռվում լավ գործեր անելու, որոշներին էլ՝ պատմություն կերտելու։ Նման հնարավորություն տրվեց մեր ավագ սերնդին, որն իր արյան, համառության, նվիրվածության եւ հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո շնորհիվ կանգնեց անկախ Հայաստանի վերածննդի ակունքներում։ «Մեզ տրվեց այդ հնարավորությունը ստեղծելու, նաեւ մասնակից լինելու անկախ պետականության կայացմանը, Արցախի փաստացի ազատագրմանը, իսկ դրանից հետո մի շարք դրական գործեր անելու, որոնցից մեկը հայկական տարածքների վերաբնակեցումն էր։ Այսօր այդ մասին ծանր է խոսել, ինչպես հեշտ չեն Արցախի մասին խոսակցությունները։ Չնայած դրան, վերաբնակեցումն ամբողջովին կորսված չէ։ Ինչպես Արցախը, այնպես էլ վերաբնակեցված որոշ տարածքներ, անշուշտ վերապրելու են։ Վերաբնակիչները, ում հետ բախտ եմ ունեցել միասին ապրելու եւ աշխատելու, նվիրված, ամուր մարդիկ են եւ առնվազն նպաստելու են վերապրելուն»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, արեւելագիտության ինստիտուտի քրիստոնյա արեւելքի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը։

«Փաստորեն Անկախության հռչակագրով սկսվեց անկախ պետականության ստեղծումը, իսկ հանրաքվեից հետո լայնահուն ձեւով ընթացավ անկախ պետության բոլոր ինստիտուտների եւ ավանդույթների ստեղծման ճանապարհով»,- ասաց նա։ Անկախության հռչակման ակունքներում կանգնած սերունդն առանձնակի հպարտությամբ էր ընդունում ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա անկախ պետության ստեղծումը։ Միայն այդ փաստն աննկարագրելի ուրախություն էր պարգեւում ժամանակակիցներին։ Մեծ հաղթանակները դեռ առջեւում էին, հատկապես Շուշիի եւ մյուս հայկական տարածքների ազատագրումը ադրբեջանական բռնազավթումից։ Այդ շրջանում հայրենիքի, նորաստեղծ հանրապետության հանդեպ սերը նյութական չէր, այլ հոգեւոր, շատ էին զգացմունքային ընկալումներն ու վերաբերմունքը, ինչը հետագայում որոշ իրադարձությունների արդյունքում նվազեց, պաթոսը պակասեց, եւ բոլորովին նոր եւ իրական լույսի ներքո երեւացին խնդիրներն ու մարտահրավերները։ «Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա, եւ այդ տարածքը քարտեզներով, աղյուսակներով, վիճակագրությամբ չափազանց սիրելի դարձավ։ Մեր սերունդը՝ երիտասարդները եւ ավագ սերունդը, գուրգուրում էին այդ փոքրիկ տարածքի վրա ստեղծված հանրապետությունը։ Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետեւ ոմանք համարում են, որ այս պարտությունից հետո կարելի է եւ չսիրել հայրենիքը, մինչդեռ հենց պարտությունից հետո հայրենիքը պետք է է՛լ ավելի սիրելի դառնա,- ասաց նա, ապա շարունակեց: – Երբ այդ 30 հազար քառակուսի կիլոմետրը համեմատում էինք աշխարհի մնացած պետությունների հետ եւ արձանագրում, որ մեր տարածքով գտնվում ենք ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետությունների միջին մասում, մեր պետությունը մեզ համար ավելի սիրելի էր դառնում»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930