Այսօր առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան Զարուհի Փոստանջյանին։
Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։
Ոստիկանության լրատվական ծառայությունը չի պատասխանում հեռախոսազանգերին։
Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ Զարուհի Փոստանջյանին փաստացի առևանգել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի առջևից։
Կարդացեք նաև
«Երկիր Ծիրանի» կուսակցություն