Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը հրապարակել է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքը՝ 1999 թ սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթի ժամանակ. «Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։ Դա նույն է ոնց որ ասես` ինչ կարծիքի ես ծնողիդ մասին։
Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու,մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը…»:
Այդ օրը Վազգեն Սարգսյանը նաեւ հուզվել էր՝ շքերթի մասնակիցների մասին ասելով. «Ես նրանց բոլորին անվանական ճանաչում եմ մինչև իրենց հոդացավը, և ամբողջ տեխնիկան գրեթե ձեռքով շոշափել եմ»: