«Ա1+». «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Արամ Խաչատրյանը սեպտեմբերի 13-ից հացադուլ է հայտարարել։ 2002թ հունվարից անազատության մեջ գտնվող Արամ Խաչատրյանը պնդում է, որ անհիմն կասեցվել է իր տեղափոխումը կիսաբաց ուղղիչ հիմնարկ, որի վերաբերյալ որոշում կայացվել էր այս տարվա հունիսի 8-ին։
Կասեցումն արվել է գործը վերահսկող դատախազի միջնորդությամբ եւ այդպես էլ նոր որոշում չի կայացվում։ Իսկ քանի դեռ չկա վերջնական որոշում, դատապարտյալը չի կարող բողոքարկել։ Արամ Խաչատրյանը այս հարցով նամակ է ուղարկել նաեւ վարչապետին։
Դատապարտյալն ասում է, որ թեեւ ինքը արդեն մեկ շաբաթ է հացադուլ է հայտարարել, վերադաս մարմիններից որեւէ ներկայացուցիչ իրեն չեն այցելել։
Հիշեցնենք՝ որոնք են կիսաբաց եւ կիսափակ ուղղիչ հիմնարկների (ռեժիմների) տարբերությունները։
Կարդացեք նաև
Կիuաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային բոլոր ժամերին` ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեuված տարածքի uահմաններում: Մինչդեռ կիսափակ ռեժիմում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ տեւողությամբ։