Նախագահը «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցներին հրավիրել է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել «Մտքերի գագաթնաժողովի» եզրափակիչ պլենար քննարկմանը, որի ընթացքում մասնակիցներն ամփոփել են եռօրյա քննարկումները, նախանշել առաջիկա անելիքները:
Օգտագործելով հնարավորությունը՝ նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս
մասնակիցներին հրավիրել է այս տարվա հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և մասնավորապես նշել. «Շատ ուրախ կլինեմ մեկ ամսից բոլորիդ հանդիպել Հայաստանում: Դուք չեք տեսնի որևէ տարբերություն, որովհետև Դիլիջանում նույնպես ամեն բան կանաչ է, լեռնային ու գեղեցիկ, և այնտեղ ևս կխոսենք ոչ միայն խնդիրների, այլև՝ դրանց հնարավոր լուծումները գտնելու մասին:
Կարդացեք նաև
Մենք պետք է ավելի հաճախ հավաքվենք մեկ հարկի տակ, քանի որ հրատապ հարցեր կան, և բոլորս միասին պետք է լուծումներ գտնենք։
Հույս ունեմ բոլորիդ մեկ ամսից տեսնել Հայաստանում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:
«Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայկական կոնյակի երեկո/ներկայացում: Գագաթնաժողովի մասնակիցները ծանոթացել են Հայաստանի և հայկական կոնյակի պատմությանը, համտեսել են հայկական կոնյակը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ