Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մեղրիի անտառների հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար սեպտեմբերի 20-ի առավոտվանից ուղղաթիռ է ընդգրկվել։
Ցեմենտի պարկերով բարձված ուղղաթիռը պարկերը օդից նետում էր կրակի օջախների վրա։ Կեսօրից հետո, սակայն, քամու պատճառով կրակը նորից բորբոքվել է։ Այս մասին Aravot.am-ին ասել է Մեղրի համայնքի ղեկավար պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ «Արեւիկ» ազգային պարկում եւս չի հաջողվում մարել կրակի օջախները։
Ներկայացնում ենք բացառիկ կադրեր Մեղրիի հրդեհվող անտառներից։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ