Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները հարվածի տակ են դրել ՀՀ անկախությունը. Համահայկական ազգային համաձայնություն

Սեպտեմբեր 20,2021 17:21

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումն իր բոլոր քաղաքական և հասարակական կառույցներով հանդերձ հայտարարում է․

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունն իր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ձեռք է բերել համաժողովրդական քվեարկությամբ։ Հայաստանի Հանրապետության ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ անբեկանելի և բացարձակ արժեք է։ Սակայն 30 տարի շարունակ ՀՀ բոլոր իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանությունը և ՀՀ բոլոր ռազմավարական բացառիկ նշանակության տնտեսական միավորները մենաշնորհային իրավունքով հանձնվեցին օտարերկրյա՝ ՌԴ ընկերություններին (գազ, էլեկտրական ցանցեր, երկաթուղի, ատոմակայան և այլն), որի պատճառով վերացավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իսկ այսօր արդեն վտանգված է ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։

2015 թվականի ոչ լեգիտիմ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ 2021 թվականի Հունիսի 20ին կեղծիքներով արտահերթ ընտրություններ անցկացրած և խաբեությամբ իշխանությունը զավթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած ՀՀ իշխանություններն իրավունք չունեն կազմակերպել և անցկացնել ՀՀ Անկախության 30-ամյակի տոնակատարությունը, քանի որ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու այսօրվա ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները սատարել են արտաքին ուժերի՝ մասնավորապես ՌԴ ԿՐԵՄԼՅԱՆ կլանի կողմից ծրագրված Արցախի պատերազմով հայկական կողմի պարտությանը (2011թ․ «Լավրովյան պլան»), պատճառ են դարձել 5000 հայ զինվորների զոհվելուն, առ այսօր չեն լուծել հայ գերիների խնդիրը, Արցախի ու նրա բնակչության անվտանգության հարցը փոշիացնելով դարձրել են օդից կախված, չեն կարողանում ապահովել ՀՀ սահմանների անվտանգությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով մանրադրամ՝ լոկ կատարում են միջազգային տրանս-կոնտինենտալ խմբավորումների, և հատկապես ՌԴ իշխող կլանի հրահանգները, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքական վեկտորը փոխել է Թուրքիա-Ադրբեջան տանդեմին ընդառաջ։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումն իր բոլոր քաղաքական և հասարակական կառույցներով հանդերձ հայտարարում է․ Փաշինյանն ու նրա ողջ թիմը պետք է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պետական դավաճանության հոդվածով կանգնեն դատարանի առաջ։

Նրանք իրավունք չունեն կազմակերպել ու անցկացնել ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ամյակի տոնակատարությունը, քանի որ իրենց գործունեությամբ վտանգի տակ են դրել թե՛ ՀՀ Անկախությունը, թե՛ ՀՀ պետականությունը։

Արթուր Արմին,
ՀԱՀ մտավորականների խորհրդի համակարգող

Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհրդի համակարգող

Տարոն Վասիլյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող

Աշոտ Կոշկակարյան,
ՀԱՀ քաղաքական նախաձեռնությունների խորհրդի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930