Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը պատրաստվում է այցելել Ռուսաստան՝ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսկապես, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ռուսաստանի Դաշնություն,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ ‘բանակցությունների օրակարգը շատ լայն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից մինչև Սիրիա և այլ տարածաշրջանային հակամարտություններ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ