Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը.​ Գիտանաս Նաուսեդա

Սեպտեմբեր 20,2021 16:55

Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Լիտվայի ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ձեզ և բոլոր հայերին անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեր երկրին խաղաղություն և բարօրություն, իսկ Ձեր ժողովրդին՝ նաև շարունակական համախմբում, քաջառողջություն և հաջողություններ։​

Այս տարին մեծ նշանակություն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար. 30 տարի առաջ մեր երկրները ճանաչեցին միմյանց անկախությունը, և այս տարի Լիտվան և Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։

Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ձգտմանը՝ ապրելու խաղաղ, անվտանգ և կայուն ժողովրդավարության պայմաններում։ Լիահույս եմ, որ դուք ակտիվորեն առաջ կմղեք բարեփոխումները՝ հանուն Հայաստանի և Եվրամիության միջև հաջող և արդյունավետ համագործակցության։ Սա հատկապես կարևոր է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելով»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել