Հայաստանի առաջատար գեղասահորդներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը մասնակցելու են սեպտեմբերի 22-ին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում մեկնարկող 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:
Բաղձալի ուղեգրին տիրանալը հեշտ չի լինելու: Դրա համար Նաստյան պետք է տեղ զբաղեցնի լավագույն հնգյակում, Սլավիկը՝ յոթնյակում, իսկ պարային զույգը պետք է մտնի լավագույն քառյակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ