Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ոչ մեկը ինձնից չնեղանա, բայց Սերժ Սարգսյանն ուներ շատ ավելի հետեւողական ու խիստ դիրք… Այսպիսի խորհրդարանը ոչ մի հարց չի կարող լուծել». Անդրանիկ Միհրանյան

Սեպտեմբեր 20,2021 16:29

«Հայկական ժողովրդական ասացվածք կա՝ այն ձեռը, որ կտրել չես կարող, պետք է համբուրես, դնես գլխիդ: Այս հոգեբանությամբ է զարգանում այսօր հայկական իրավիճակը»- այսօր «Հայելի» ակումբում խոսելով մեր երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ նկատի ունենալով Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու իշխանության ձգտումները:

Նա ասաց, որ ժողովուրդը հոգեբանական խնդիրներ ունի, քաղաքական ակտիվություն չկա, որ պայքարի դուրս գան ու երկու բան է մնում՝ կա՛մ նստել սպասել, որ այդ ալիքը բարձրանա, կա՛մ ակտիվ աշխատել եւ ալիք ստեղծել. «Կար մի քիչ գերագնահատում ե՛ւ Ռոբերտի (նկատի ունի երկրորդ նախագահ Քոչարյանին,-Հ. Ջ.), ե՛ւ իր կողմնակիցների կողմից: Նույնիսկ ասում էին՝ 30-40% ձայներ: Երկրորդը՝ թող ոչ մեկը ինձնից չնեղանա, բայց Սերժ Սարգսյանն ուներ շատ ավելի հետեւողական ու խիստ դիրք: Ոչ մի ընտրություն: Չմասնակցե՛լ ընտրություններին ու նույնիսկ չքննարկել: Գողական, հանցավոր աշխարհում ոնց են մեկին ասում՝ սա «опущенный» է, օգտագործած տղամարդ է, հետո ասում ես՝ լավ, արի նստենք մի բան խմենք, հաց ուտենք եւ այլն: Նույնիսկ այդ իմաստով դա իր դիրքն էր: Բայց երբ Ռոբերտն ասեց՝ ինքը գնալու է, ճիշտ է, ձեւակերպեց, որ ստիպված կլինի գնալ… Հիմա իրենք բոլորն էլ հասկանում են, որ դա սխալ էր, այսպիսի խորհրդարանը ոչ մի հարց չի կարող լուծել, իրենք ուղղակի նպաստեցին այս իշխանության լեգիտիմացմանը: Ոչ մեկը չէր կարծում, որ այս կարճ ժամանակում, այս զոհերը տալուց հետո ազգը այնքան կհուսալքվի, այնքան պարտվողական տրամադրություն կլինի, որ ոչ մեկը չի իմանա՝ ինչ պետք է անի, իր դերը ինչում է»:

Նա ասաց, որ հիմա համախմբվածություն պետք է լինի մի հարցի շուրջ՝ «Նիկոլը պետք է գնա»:

Անդրանիկ Միհրանյանը զարմացած էր, որ Ռուբեն Վարդանյանը 2020-2040 ծրագիր է քննարկում: Ըստ նրա, լծակները, դա իրականացնողը իշխանություններն են ու եթե հաշվի չես առնում, թե նրանք ինչ ճանապարհով են գնում, ինչքան էլ խելացի բան ասես ու քննարկես, իմաստ չունի. «Հեն է Նիկոլ Փաշինյանը 2050-ի ծրագիրն էլ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930