Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակն ԱԱԾ-ի ուշադրությանն է արժանացել

Սեպտեմբեր 20,2021 16:21

09․08․2021 թվականին Եվրասիական արտոնագրային կազմակերպության գրասենյակի նախագահի ընտրությունները և այդ ընտրության Հայաստանի մասնակցության շուրջ սկանդալ է հասունանում։ Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Աբրահամյանի՝ այդ ընտրություններին մասնակցության հարցը կասկածներ է հարուցել: Խնդիրներ են առաջացել ՀՀ «Մտավոր սեփականության գրասենյակի» ապօրինի գործունեության հետ կապված:

Aravot.am-ի հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային անվտանգության աշխատակիցներն այս հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Մտավոր սեփականության գրասենյակում» ուսումնասիրություններ են իրականացնում։ Ավելին, վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռ․ Մանուկյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ս․ Հարությունյանին՝ նկատի ունենալով «Արգումենտի Նեդելի» ՓԲԸ հրատարակչության գլխավոր տնօրեն Օլեգ Ժելտովի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվի նյութեր և լուծվի ընթացքը։

Այս առիթով Aravot.am-ի գրավոր հարցերին ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակը խոստացավ պատասխանել օրենքով սահմանված ժամկետում: Այս «կեղծված» ընտրությունների մանրամասները կներկայացնենք նախարարության պատասխանները ստանալուն պես:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930