Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Ուղերձում ասվում է. «Թուրքմենստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ձեր երկրի բարեկամ ժողովրդին հղելու իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ:
Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա:
Ընդգծելով մեր երկրների համագործակցության ամրապնդմանը միտված Ձեր ջանքերը՝ համոզմունք ենք հայտնում, որ դրանք կշարունակեն զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ուղղություններով՝ ի շահ մեր ժողովուրդների:
Կարդացեք նաև
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ