Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կառավարությունն էդպես էլ լռել է». Կարկուտից տուժած Բազում համայնքում դեռ աջակցության են սպասում

Սեպտեմբեր 20,2021 15:52

Հունիսին Լոռու մարզի Բազում համայնքում տեղացած կարկուտը մեծ վնասներ հասցրեց բնակչությանը: Մոտ 20 րոպե տեղացած հավկիթի չափ կարկուտը վնասել էր կարտոֆիլի ու ցորենի ցանքատարածությունները, կոտրել պտղատու ծառերը. «Սաղ ջարդեց կարկուտը՝ պոպոքից սկսած, կարտոլից ու լոբուց վերջացրած: Ինչո՞վ օգնեցին, ոչ մի բանով: Ամեն ինչը կորավ գնաց, ոչ գումար տվեցին, ոչ մի բան: Վարկերն էլ եսիմ ոնց ենք տալու: Տունն ու տեղը ծախելու ենք տանք էլի, տանք թուրքերին, փախչենք ստիան գնանք»,- դժգոհում են գյուղացիները:

Ամիսներ անց, բնակիչները դեռեւս փոխհատուցում չեն ստացել:

Սրբուհի Հարությունյան

Համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը վստահեցնում է, որ կազմված հանձնաժողովը հաշվարկել է վնասի չափն ու ուղարկել մարզպետարան. «Մենք հաշվարկը ներկայացրել ենք մարզպետարան, մարզպետարանը մեզ պատասխանել է, որ ուղարկում ենք կառավարություն եւ կառավարությունն էդպես էլ լռել է: Մինչեւ այսօր ոչ մի բան չկա, ոչ էլ օգնություն»,- ասում է համայնքի ղեկավարն ու նշում, որ գյուղում հարկեր չեն կարողանում հավաքել, գյուղացին գումար չունի այլեւս. «Ժողովրդից էլ չենք կարողանում հարկերը գանձենք, ասում է՝ կարկուտը տարել է, ինձ ի՞նչ տվեցիր, որ ի՞նչ էլ ուզում ես: Վարկն ու հարկերի հավաքագրումը ժողովրդի համար խնդիր է առաջացրել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930