Parstoday. Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները առանց արգելքի երթևեկեն,- լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Այդ մասին գրում Parstoday.com-ը։
«Ինչպես գիտեք, Գորիս Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից։ Ադրբեջանցիները օտարերկրյա տրանսպորտային միջոցներից մուտքի ու ելքի համար գանձում են ճանապարհային հարկ», – ասել է դեսպանը։
Նրա խոսքով, իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում, որպեսզի այս հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա։
«Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի, խոսքը Տաթևի ճանապարհի մասին է, և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կկատարեն», – նշել է դեսպանը։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=Gr0jsU01MT0