Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ճիշտ են այս հաղորդումները, որ հիմա կան, հարկավոր է սպասել Մոսկվայի ռեակցիային. դա դավադրություն է առաջինը Հայաստանի դեմ». Անդրանիկ Միհրանյան

Սեպտեմբեր 20,2021 15:20

«Ես հույս արթնացնող բաներ եմ տեսնում այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ: Սրանց կայունության հիմքերից մեկը Մոսկվայի պասիվությունն էր, որ դե լավ, այս տղան ինչ անում է, համենայնդեպս մեզ վնաս չի պատճառում: Բայց հիմա, օրինակ, եթե Փաշինյանը ինքը միշտ ասում է՝ ՌԴ-ն մեր բարեկամն է, Պուտինի հետ ունենք հրաշալի հարաբերություններ, այսօր ամբողջ դաշտը թաղված է հակառուսական գրառումների մեջ ու հիմնական գաղափարը ի՞նչն է՝ ինչ կատարվեց Հայաստանի հետ՝ պատերազմ, հետպատերազմ, դա ռուս-թուրքական դավադրություն է՝ հայերի դեմ: Մոսկվան չի կարող դրա կողքով անցնել: Փաստորեն Ռուսաստանը ոչ թե բարի դրացի են համարում, դաշնակից, իշխանությանը հակված բոլոր բլոգերները, կայքերը նույն մակարդակի վրա են դնում ՌԴ-ն ու Թուրքիան: Դա դավադրություն է առաջինը Հայաստանի դեմ: Եթե ճիշտ են այս հաղորդումները, որ հիմա կան, հարկավոր է սպասել Մոսկվայի ռեակցիային»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով մեր երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Նա մատնանշեց Էրդողանի խոսքերը, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով խնդրել է հանդիպել իր հետ. «Սա ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը պատրաստ է գնալ պայմանավորվածության Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, սա բերում է նրան, որ սրանք արդեն խոսակցություններ չեն, սրան կհետեւի այն, ինչ ասում էին փաշինյանականները, բայց արդեն պաշտոնական: Խոսքից արդեն գործի են անցնում: Եթե դու ստորագրում ես Ալիեւի հետ, ստորագրում ես Էրդողանի հետ ինչ-որ փաստաթղթեր, դա բերում է կտրուկ փոփոխության ամբողջ տարածաշրջանում: Նախ, ռուսական խաղաղապահ ուժերի անհրաժեշտությունն այստեղ վերանում է, եւ ուրեմն՝ ՌԴ-ի ներկայությունը Հարավային Կովկասում: Նշանակում է՝ բացվում է Կովկասը թուրքական աշխարհի ազդեցության համար: Եթե դու ասում ես քո ժողովրդին, որ հաշտության պայմանագրեր ես կնքում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մենք ի՞նչ կարիք ունեք Հայաստանում ռուսական բազայի: Մանավանդ, որ մենք բոլորս գիտենք, որ այս իշխանությունները երկար տարիներ միշտ եղել են արեւմտամետ: Ասում են՝ դե ուրեմն մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ է: Սա չի կարող չստեղծել շատ մեծ անհանգստություն: Այն դեպքում, երբ ռուսական կողմը փորձում էր չեզոք պահել իրեն՝ թե «հայկական ճգնաժամն ինչպես կլուծվի, դա հայերի գործն է», այստեղ արդեն, երբ որ լուրջ սպառնալիք է ռուսական շատ կարեւոր շահերի այս տարածաշրջանում, սա ինձ թվում է կստիպի Մոսկվային ավելի ակտիվ քայլերի գնալ»:

Նա ասաց, որ որեւէ մեկի համար գաղտնիք չի, որ արեւմտյան դրամաշնորհներն ու ծրագրերը Հայաստանում ակտիվ աշխատել են, բայց պարզվեց՝ աշխատել են նաեւ պրոթուրքական ուժերը. «Իսկ Ռուսաստանը կոպեկ չի ծախսել՝ մտածելով, որ հայ ժողովուրդն ունի ռուսամետ մոտեցում: Գնալով ամենաէֆեկտիվ հասկացողության՝ «Куда они денутся: Դեպի ՆԱՏՕ, դեպի Թուրքիա այն ժամանակ հնարավոր չէր պատկերացնել, որովհետեւ այստեղ չկային այդպիսի ուժեր, Նիկոլը եւ մյուսները դրանք շատ մարգինալ էին, հիմա նրանք իշխանություն են: Ռուսական կողմը սկզբում զգուշություն էր ցուցաբերում, որ չհրի նրանց այդ կողմը, հիմա նրանք գնում են՝ առանց հրելու: Իրենք իրենց ուժ զգալով՝ հասկանում են, որ այլընտրանքը իրենք կարող են վերցնել ու ժողովուրդը դա կուլ կտա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930